10 / Հունիս / 2022 : 17-18


Ուկրաինան տաղանդավոր և բարձր որակներ ունեցող ֆուտբոլիստներ ունի. Խոակին Կապառոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով Ուկրաինան տաղանդավոր և բարձր որակներ ունեցող ֆուտբոլիստներ ունի:

«Մենք դեռևս վերականգման փուլում ենք: Իսկ խաղի մեկնարկին դեռևս 24 ժամ կա: Սրանք ամենակարևոր 24 ժամերն են ֆուտբոլիստների վերականգնման համար: Մենք մեր բոլոր զգայարաններով կենտրոնացած ենք առաջիկա հանդիպման վրա»,-նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Կապառոսը:

Մասնագետի խոսքով` Ուկրաինայի հավաքականն արդեն ցույց է տվել, որ կարող է լավ խաղալ յուրաքանչյուր մարզադաշտում:

«Ուկրաինան տաղանդավոր և բարձր որակներ ունեցող ֆուտբոլիստներ ունի: Բայց մենք վստահում ենք մեր ուժերի և հույս ունենք, որ լավ հանդիպում կանցկացնենք»,-ասաց նա:



Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 17:00-ին: Մինչ այս թիմերը միմյանց հետ հանդիպել են 8 անգամ: Հայաստանի ֆուտբոլի ընտրանին երբեք չի հաղթել Ուկրաինային: Երեք խաղ ավարտվել է ոչ-ոքի, իսկ 5-ում հաղթել է Ուկրաինան: Ազգերի լիգայի երկրորդ տուրից հետո Հայաստանի, Ուկրաինայի և Շոտլանդիայի հավաքականներն ունեն 3-ական միավոր: Ուկրաինան ու Շոտլանդիան մեկ խաղ պակաս են անցկացրել:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 14564անգամ
Վերջին լուրեր