11 / Հունիս / 2022 : 12-45

Գնաճն իսկական մարտահրավեր է դարձել Միացյալ Նահանգների համար. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, որ գնաճն իսկական մարտահրավեր է դարձել Միացյալ Նահանգների համար:

«Ես հասկանում եմ, որ գնաճն իսկական մարտահրավեր է ամերիկյան ընտանիքների համար։ Գնաճի վերաբերյալ այսօրվա հաշվետվությունը հաստատում է այն, ինչ մենք արդեն գիտենք. Պուտինի (հրահրած) գնաճը մեծապես հարվածում է Ամերիկային. գները բենզալցակայաններում, էներգակիրները և սննդամթերքը կազմում են մայիս ամսի գնաճի կեսը»,- հայտարարել է պետության ղեկավարը:

Նա մեկնաբանել է ԱՄՆ աշխատանքի նախարարության զեկույցը, որի համաձայն՝ երկրում մայիսի արդյունքներով սպառողական գներն աճել են 8,6%-ով, ինչը 1981 թ. դեկտեմբերից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Բայդենը նշել է, որ ուժերի ներածին չափով պայքարում է վառելիքի և սննդամթերքի գների աճի դեմ:

Նա հերթական անգամ հայտարարել է, որ գլխավորել է համաշխարհային ջանքերը՝ վաճառելու հնարավորինս շատ նավթ՝ 240 մլն բարել՝ էներգակիրների առաջարկն ավելացնելու և գները նվազեցնելու համար:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8402անգամ
Վերջին լուրեր