Ճապոնիայում հավանության են արժանացրել կորոնավիրուսի բուժման համար «Էբոլայի» դեմ դեղամիջոցի օգտագործումը
Ճապոնիայի իշխանությունները կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժման համար հավանության են արժանացրել Remdesivir դեղամիջոցի օգտագործումը, որը ստեղծված է բուժելու «Էբոլա» տենդը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը:
Remdesivir-ը դարձել է առաջին դեղամիջոցը, որը հաստատվել է Ճապոնիայում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ առողջապահության նախարարությանը կից Սննդի և դեղորայքի վերահսկողության վարչությունը (FDA) հավանության է արժանացրել Remdesivir-ը կորոնավիրուսով վարակածվածներին բուժելու համար:
Տվյալ դեղամիջոցը մշակվել է ԱՄՆ-ում գործող Gilead Sciences կենսադեղագործական ընկերության կողմից: