13 / Հունիս / 2022 : 11-47
Կամո Ունանյանը 5-րդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն
Հունիսի 10-12-ը, Խորվաթիայի Վարազդին քաղաքում կայացավ օլիմպիական կարատեի 4 պաշտոնական ոճերից մեկի՝ շիտորյու մարզաձևի Եվրոպայի առաջնությունը։ Այս տարի Եվրոպայի առաջնությանը մասնակցել է 34 երկիր։
Առաջնությունում Հայաստանը ներկայացրել է սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը։
Հայ մարզիկը մրցելով նախ անգլիացի, հետո՝ իսպանացի, սլովենացի և ռումինացի մարզիկների հետ, 4 մարտերում հաղթանակներ գրանցելով, դարձել է Եվրոպայի չեմպիոն։
«Մեկնելուց առաջ խոստացել էի, որ գնում եմ ոսկե մեդալի հետևից, ինչպես միշտ, խոստումս կատարեցի»,- ասաց Կամո Ունանյանը, ով 5-րդ անգամ է նվաճում սպորտային կարատեի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
Ի դեպ, ինչպես արդեն հայտնի է, այս առաջնությունից հետո Կամո Ունանյանը Եվրոպայում մեջքի վիրահատության կենթարկվի․ «Վերջին 4 տարիների ընթացքում 3 անգամ մեջքի վիրահատություն եմ ունեցել, հուսով եմ՝ սա վերջինը կլինի»,- ասել էր Ունանյանը։
Հիշեցնենք, որ Կամոն տարիներ առաջ առաջնություններից մեկի ժամանակ մեջքի լուրջ վնասվածք էր ստացել և վերջին 4 տարիների ընթացքում պարբերաբար բուժում է ստանում տարբեր երկրներում։
Հայաստանի կարատեի միության լրատվական
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
19144անգամ
Դիտեք նաև
27 / Հունվար / 2020
Կոբե Բրայանտի 13-ամյա դուստրը զոհվել է հոր հետ
Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբե Բրայանտի 13-ամյա դուստր Ջինա Բրայանտը զոհվել է հոր հետ ուղղաթիռի կործանման հետեւանքով, հաղորդում է TMZ-ն։ Հայր եւ դուստր ուղեւորվելիս են եղել բասկետբոլային...
27 / Հունվար / 2020
Լիոնել Մեսին կրկնել է իր հակառեկորդը
Բարսելոնայի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կրկնել է իր հակառեկորդը։ Վալենսիայի դեմ Իսպանիայի առաջնության խաղում Մեսին 11 հարված է կատարել մրցակցի դարպասին, սակայն գոլ չի խփել, հաղորդում է...
31 / Հունվար / 2020
Ադամյանն առաջատար է Հոֆենհայմի ամսվա լավագույն խաղացողի կոչման համար քվեարկությունում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը առաջատար է Հոֆենհայմի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար քվեարկությունում:
31 / Հունվար / 2020
Մեսիի 500-րդ հաղթանակը Բարսելոնայում
Բարսելոնայի ավագ Լիոնել Մեսին 500-րդ հաղթանակն է տարել կատալոնական ակումբի կազմում։ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Կիկե Սետիենի գլխավորած թիմը 5։0 հաշվով հաղթել էր Լեգանեսին եւ...
31 / Հունվար / 2020
Քոբի Բրայանթի այրին առաջին գրառումն է արել ողբերգական ավիաաղետից հետո
Լոս Անջելես Լեյքերս բասկետբոլային ակումբի լեգենդար մարզիկ Քոբի Բրայանթի կինը՝ Վանեսան, ամուսնու և 13-ամյա դստեր ողբերգական մահից հետո առաջին ինստագրամյան գրառումն է արել՝ խոսելով ողբերգության...
13 / Փետրվար / 2020
Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի 5-ակի չեմպիոն
Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ...
28 / Մարտ / 2020
Հայաստանի բռցնքամարտի հավաքականի անդամներից մեկը վարակվել է կորոնավիրուսով․ բռնցքամարտի ֆեդերացիա
Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո:
Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության...
31 / Մարտ / 2020
Հայ չծնվեց, բայց հայ մահացավ էս աղջիկը
Աշխարհի մի ծայրից եկավ, հազար հայուհուց լավ հայուհի դարձավ էս ժպիտ աղջիկը։ Լավ հիշում եմ, հարսանիքին էլ Չարենց արտասանեց, էնպես էր <<Ես իմ անուշ Հայաստանի ասում, ասես անուշ Հայաստանի անուշ...