13 / Հունիս / 2022 : 19-06


Ռաֆայել Քոթանջյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում

ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. հունիսի 15-ին՝ ժամը 17:30-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 16-ին՝ ժամը 11:00-13:00-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Քոթանջյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի նախագահությամբ:

2022 թ. հունիսի 13-ին 79 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 21210անգամ
Վերջին լուրեր