14 / Հունիս / 2022 : 10-30

Ֆրանսիայի հրապարակում վաղ առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել. անհայտ մեքենան ընթացել է վրաններից մեկի ուղղությամբ

Վաղ առավոտյան անհայտ մեքենան, անարգել անցնելով ոստիկանական պատնեշը, Ֆրանսիայի հրապարակում քշել է ցուցարարների վրաններից մեկի վրա. սոցցանցի ուղիղ եթերում ասել է ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Վրանում մարդիկ են եղել։

Պատգամավորը հայտնել է, որ ոստիկանությունը չի միջամտել և անգամ չի արձանագրել մեքենայի համարանիշը։

Զոհեր և վիրավորներ չկան։

Ընդդիմադիր պատգամավորները նաև նշում են, որ տարածքում կան բազմաթիվ տեսախցիկներ և դժվար չի լինելու պարզել, թե ով է եղել հիշյալ մեքենայի ղեկին:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 21721անգամ
Վերջին լուրեր