Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Հունիս / 2022 : 11-31

Արարատի մարզ կատարած Նիկոլ Փաշինյանի այցից հետո իջեցվել է ՀՀ պետական դրոշը (լուսանկար)

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանի այցից հետո իջեցվել է ՀՀ պետական դրոշը։ 2021 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Արարատի նախկին մարզպետ, հետագայում ապօրինություննեի հետևանքով Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը զավթած Գարիկ Սարգսյանը գրառում էր կատարել, որ իր նախաձեռնությամբ Երասխ գյուղում բարձրացվելու է ՀՀ պետական դրոշը` անկախության 30 ամյակին, ինչպես նաև նրա ազատության և ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհված բոլոր հերոս հայորդիների Սուրբ հիշատակին։

Նիկոլ Փաշինյանի ՀՀ Արարատի մարզի կատարած վերջին այցելությունից հետո այդ վայրից ՀՀ պետական դրոշն իջեցվել է, պոկված են նաև «ԵՐԱՍԽ» բնակավայրի անվան տառերի մի մասը։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի այցից հետո Երասխը գրեթե պատրաստ է թշնամուն հանձնելուն, որից կարող են պահել միայն նախկին և ներկա հայր և որդի մարզպետներին պատկանող Երասխի գինու գործարանն ու ճանապարհի վրա գտնվող համտեսի սրահը»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 38317անգամ
Վերջին լուրեր