15 / Հունիս / 2022 : 12-49

Ներկա կառավարությանը սատարողները, երբեք չպետք է նվաստացնելով ծաղրեն ցուցարարներին, նույն դրության մեջ իրենք էլ են եղել․ Սոս Ջանիբեկյան

Դերասան Սոս Ջանիբեկյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, անդրադառնալով ընդդիմադիրների անհնազանդության ակցիաների դադարեցմանը:

Դերասանը գրել է.« Հրաշալի է, որ Ֆրանսիայի հրապարակը բաց է: Շնորհակալություն ընդդիմադիրներին, որ հեշտացրեցին քաղաքում տեղաշարժվելու հնարավորությունը:

Ներկա կառավարությանը սատարողները, երբեք չպետք է նվաստացնելով ծաղրեն ցուցարարներին (նույն դրության մեջ իրենք էլ են եղել), այլ փորձառու իմաստունի պես մեծահոգաբար նրանց ընկալեն ու ընդունեն. ես սա ասում եմ, որպես մարդ, որը մի քանի լուսավոր ճամփա մթով է անցել: Հավատացեք ինձ»:

Հետգրությամբ էլ Ջանիբեկյանը շեշտել է՝ իհարկե՝ ցուցարարներն էլ պետք է ավելի ակտիվ մասնակցեն երկիրը կառուցելու գործին:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 22840անգամ
Վերջին լուրեր