Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հունիս / 2022 : 12-30

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվում է Վրաստանում եռակողմ հանդիպումից

Վրացական կողմը պաշտպանում է Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների Թբիլիսիում հանդիպում անցկացնելու գաղափարը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ «Գլոբալ աշխարհակարգին սպառնացող վտանգները» թեմայով Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ ունեցած ելույթի ժամանակ։

«Մենք այդ հարցով խորհրդակցել ենք վրացի մեր գործընկերների հետ, և Վրաստանի կառավարությունը աջակցում է Վրաստանում Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների մակարդակով եռակողմ հանդիպում կազմակերպելու և այդ երկխոսությունը սկսելու գաղափարին։ Ցավոք, Հայաստանը հրաժարվում է, չգիտեմ ինչու, տրամաբանական բացատրություն չեմ գտնում»,- ասել է Ալիևը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 27817անգամ
Վերջին լուրեր