16 / Հունիս / 2022 : 14-44

Յուրի Սաքունցը սահմանել է Գինեսի նոր ռեկորդ՝ ատամներով տեղաշարժելով 37,5 տոննա կշռով հրշեջ-փրկարարական 2 մեքենա (լուսանկարներ)

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Յուրի Սաքունցը սահմանել է Գինեսի նոր ռեկորդ: Արտակարգ իրավիճակների նախարարության բակում, գերազանցելով նախորդ ռեկորդը, Յուրին ատամներով տեղաշարժել է 37,5 տոննա ընդհանուր կշռով երկու հրշեջ-փրկարարական մեքենա:


Ռեկորդի սահմանմանը հետևել են ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, նախարարության և ՃԿՊԱ֊ի աշխատակիցներ:



Նախարար Փամբուխչյանը շնորհավորել է Յուրի Սաքունցին և մաղթել նորանոր հաջողություններ: Նախորդ անգամ ՃԿՊԱ-ի դասախոսը ճկույթով տեղաշարժել էր 33 տոննա կշռով մետրոյի վագոնը:




Առաջիկայում Գինեսի, Դյուցազնագրքի և միջազգային տարբեր մրցաշարերի բազմակի ռեկորդակիրը պատրաստվում է սահմանել նոր ռեկորդ՝ ճկույթով տեղաշարժել ուղղաթիռ:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 10044անգամ
Վերջին լուրեր