17 / Հունիս / 2022 : 15-56

Լեգենդների խաղին Հենրիխ Մխիթարյանը չի հրավիրվել․ Ֆուտբոլի ֆեդերացիան պարզաբանում է պատճառը

Հայաստանի լեգենդների հավաքականում ընդգրկված չէր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Այս առնչությամբ Tert.am-ը պարզաբանում խնդրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, հասկանալու՝ ո՞րն էր Հենրիխ Մխիթարյանի բացակայության պատճառը։

«Ընկերական խաղին հրավիրվել են իրենց կարիերան ավարտած ֆուտբոլիստները, իսկ Հենրիխ Մխիթարյանը հանդիսանում է գործող ֆուտբոլիստ, այդ իսկ պատճառով նրան չէին հրավիրել։ Նույն սկզբունքով չեն հրավիրվել նաև այլ ֆուտբոլիստներ, օրինակ Գևորգ Ղազարյանը, Հրայր Մկոյանը և այլն»,- ասացին ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից։
Նշենք, որ երեկ հունիսի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստան-Վրաստան լեգենդների հանդիպումը։ Մեր ընտրանին խոշոր՝ 4-1 հաշվով հաղթանակ տարավ։




Նշենք, որ երեկ հունիսի 16-ին՝ Երևանում, տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև լեգենդների հրաժեշտի հանդիպում։ Հայաստանի լեգենդների հավաքականը 4:1 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ:

Գոլեր՝ Սարկիսով, 34, Մովսիսյան, 37, Պիզելլի, 44, Իաշվիլի (11մ), 53, Մանուչարյան, 60



Հայաստանի հավաքականի կազմում խաղադաշտ են դուրս եկել հետևյալ ֆուտբոլիստները՝

1․ Գևորգ Կասպարով, 5․ Ռոբերտ Արզումանյան, 6․ Կառլեն Մկրտչյան, 7․ Արթուր Եդիգարյան, 8․ Մարկոս Պիզելլի, 11․ Արթուր Սարկիսով, 14․ Յուրա Մովսիսյան, 15․ Վահագն Մինասյան, 16․ Վալերի Ալեքսանյան, 17․ Արարատ Առաքելյան, 20․ Լևոն Հայրապետյան, 21․ Սամվել Մելքոնյան, 22․ Էդգար Մանուչարյան

Գլխավոր մարզիչ՝ Ռոման Բերեզովսկի

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 47005անգամ
Վերջին լուրեր