18 / Հունիս / 2022 : 11-45

«Սեդ, քեզ շատ եմ սիրում». ամուսնության առաջարկ «Միսս ԱՊՀ 2022» մրցույթի ժամանակ (լուսանկարներ, տեսանյութ)

Գեղեցկուհիների մրցույթը, որը կազմակերպվել էր Երևանում, առանց անակնկալների չանցավ. Սեդայի ընտրյալը պատրաստված էր եկել։

«Միսս ԱՊՀ 2022» գեղեցկության մրցույթի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչներից մեկը՝ Սեդան, ամուսնության առաջարկ ստացավ։ Նրա սիրեցյալը՝ Արթուրը, հայտարարեց, որ սիրում է Սեդային և ուզում է, որ ամբողջ աշխարհն իմանա այդ մասին:

«Սեդ, ես քեզ շատ եմ սիրում, կամուսնանա՞ս ինձ հետ»,- հարցրեց Արթուրն ու դրական պատասխան ստացավ:
Ամբողջ դահլիճն ու մրցույթի մասնակիցները ծափահարություններով ողջունեցին երիտասարդի քայլը. Սեդան բավական հուզված էր։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Երևանում կայացավ «Միսս ԱՊՀ 2022» գեղեցկության մրցույթը:

Հայաստան են ժամանել գեղեցկուհիներ ԱՊՀ երկրներից (բացառությամբ Ադրբեջանի), ինչպես նաև Վրաստանից, Լիտվայից, Լատվիայից, Էստոնիայից և Կուբայից։

Մրցույթի հաղթողին ընտրեցին աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած ժյուրիի 13 անդամները։
Հայաստանում «Միսս ԱՊՀ» մրցույթ է անցկացվել նաև 2017 թվականին։ Գրան պրիի էր արժանացել Շուշան Երիցյանը:

armeniasputnik.am

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 77260անգամ
Վերջին լուրեր