Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Հունիս / 2022 : 13-37

Այսօր իր ծննդյան 80-ամյակն է նշում հայկական և խորհրդային ֆուտբոլի լեգենդ Էդուարդ Մարգարովը․ շնորհավորում ենք

«Այսօր իր ծննդյան 80-ամյակն է նշում հայկական և խորհրդային ֆուտբոլի լեգենդ Էդուարդ Մարգարովը:

Yelaket.am-ը շնորհավորում է ֆուտբոլի լեգենդին՝ մաղթում ենք քաջ առողջություն, երկար տարիների կյանք և ամենայն մենայն բարիք։

«Արարատի» կազմում 1971 թվականին նվաճել է ԽՍՀՄ արծաթե, 1973 թվականին՝ ոսկե մեդալներ, 1973, 1975 թվականներին դարձել ԽՍՀՄ գավաթակիր։ 1976 թ. նրա գլխավորությամբ Երևանի «Արարատը» դարձել է ԽՍՀՄ գարնանային առաջնության արծաթե մրցանակակիր, գավաթի եզրափակչի մասնակից։
ԽՍՀՄ առաջնություններում, գավաթային խաղերում, Եվրոպայի գավաթակիրների մրցաշարերում խփել է 157 գնդակ։

ԽՍՀՄ հավաքականի կազմում 1966 թվականին մասնակցել է աշխարհի 8-րդ առաջնությանը, դարձել բրոնզե մեդալակիր։ Եղել է «Արարատի» ավագ մարզիչը, երկրորդ մարզիչը, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 23693անգամ
Վերջին լուրեր