21 / Հունիս / 2022 : 14-19

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Մակրոնը, Շոլցը ու Դրագին հրաժարվում են կատարել Զելենսկու պահանջը

Վերջերս Կիև այցելած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հրաժարվել են բավարարել Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու պահանջը անհապաղ զենքի նոր խմբաքանակ փոխանցելու վերաբերյալ։ Այս մասին գրում է Los Angeles Times-ը:

Նյութի հեղինակը նշել է, որ Արևմուտքը «ուկրաինական հոգնածության» նշաններ է ցույց տալիս եվրոպական երկրների տնտեսությունների վրա հակառուսական պատժամիջոցների բացասական հետևանքների պատճառով։ Նա նշել է, որ երեք եվրոպացի առաջնորդները չեն կատարել Զելենսկու «ամենանվիրական ցանկությունը»՝ զենքի արագ մատակարարման հարցում։ Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո Մակրոնը հայտարարել էր, որ Արևմտյան երկրները Կիևին ինքնաթիռներ և գրոհային տանկեր չեն տրամադրի:

Հոդվածագիրն ընդգծել է նաև, որ Ուկրաինայի մոտալուտ մուտքը Եվրամիություն քիչ հավանական է։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 35335անգամ
Վերջին լուրեր