21 / Հունիս / 2022 : 17-00

Ժերար Պիկեին նկատել են նոր ընկերուհու հետ՝ Շակիրայից բաժանվելուց հետո՝ «տառապանքների» մասին լուրերի ֆոնին (լուսանկար)

Ֆուտբոլիստ Ժերար Պիկեին, Շակիրայից բաժանվելուց հետո, նկատել են անծանոթ աղջկա հետ երեկույթի ժամանակ։ Ավելի վաղ համացանցում տեղեկություն էր հայտնվել, որ մարզիկը ծանր է տանում բաժանումը, գրում է spletnik.ru-ն։

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ Ժոան Լապորտան ֆուտբոլիստին պաշտպանել էր Շակիրայի երկրպագուների քննադատությունից հետո: Պիկեն բուռն քննադատության թիրախում էր հայտնվել Շակիրային դավաճանելու համար։

Լապորտան նշել էր, որ չի կարելի շատ խիստ դատել Պիկեին։

«Պիկեն տանջվում է. ուշադրություն մի դարձրեք այն լուրերին, որոնք խոսում են նրա անզգայության մասին։ Նա արտասովոր մարդ է և այժմ շատ է տանջվում», – ասել էր Լապորտան:

Սակայն այժմ համացանցում այլ տեղեկություններ են հայտնվել։ Շվեդ հեռուստահաղորդավարուհի, ռեստորատոր և բլոգեր Կատրին Ժիտոմիրսկան սոցցանցերում հրապարակել է խնջույքից լուսանկար, որում Պիկեն նկարահանվել է անծանոթ աղջկա հետ։ Օգտատերերին ու լրագրողներին դեռ չի հաջողվել պարզել աղջկա ինքնությունը։

Լուսանկարը ստորև

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 60183անգամ
Վերջին լուրեր