22 / Հունիս / 2022 : 10-04

Բայդենը ցանկանում է ժամանակավորապես վերացնել վառելիքի համար սահմանված հարկն ԱՄՆ-ում. WSJ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենըմտադիր է ժամանակավորապես վերացնել վառելիքի դաշնային հարկը, ինչը պայմանավորված է երկրում բենզինի գնի ռեկորդային աճով։ Ինչպես գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, ամերիկացի առաջնորն ու իր խորհրդականներն այս հարցը քննարկում են արդեն մի քանի ամիս։

Հունիսի 22-ին Միացյալ Նահանգների նախագահը ելույթ է ունենալու երկրում բենզինի թանկացման հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Վառելիքի յուրաքանչյուր մեկ գալոնի (3,785 լիտր) դիմաց 18,4 ցենտ չգանձելու որոշումը պետք է ստանա Կոնգրեսի հաստատումը, ուստի Բայդենի այս քայլը, ըստ պարբերականի, «հիմնականում խորհրդանշական» է թվում։

Կոնգրեսի հանրապետականներն ու դեմոկրատները թերհավատորեն են մոտենում վառելիքի համար սահմանված հարկի վերացմանը, քանի որ կասկածում են, որ նման միջոցի ձեռնարկումը կօգնի կայունացնել գազալցակայաններում բարձր գների հետ կապված իրավիճակը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 5999անգամ
Վերջին լուրեր