22 / Հունիս / 2022 : 17-55

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանն՝ աշխարհի բացարձակ գավաթակիրներ

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը ՀՀ սպորտային մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ դարձել են աշխարհի բացարձակ գավաթակիրներ: Yelaket.am-ը տեղեկացավ ԿԳՄՍՆ-ից։

Հայ մարմնամարզիկները, մասնակցելով աշխարհի գավաթների չորս փուլերից երեքին, կարողացել են նվաճել բացարձակ հաղթողի կոչումը: Աշխարհի գավաթի վերջին՝ չորրորդ փուլը, կայացել է Բաքվում:


Տոկիոյի 2021 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն աշխարհի բացարձակ գավաթակիր է դարձել հենացատկ վարժությունում: Նա վաստակել է 90 միավոր և նվաճել այդ մրցաձևի գավաթը՝ 10 միավորով գերազանցելով մոտակա հետապնդող ուկրաինացի մարզիկին:

Վահագն Դավթյանն էլ աշխարհի գավաթը նվաճել է օղակներ վարժությունում՝ վաստակելով 85 միավորով և 5 միավորով գերազանցելով երկրորդ տեղը զբաղեցրած թուրք մարզիկին:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 15437անգամ
Վերջին լուրեր