22 / Հունիս / 2022 : 18-16

Հուլիսի 1-ից Սևանում կբացվեն հանրային լողափերը

Հուլիսի 1-ից Սևանում գործելու է 3 հանրային լողափ։ Yelaket.am-ը տեղեկացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։


«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հանրային լողափերում ակտիվ ընթացքի մեջ են լողափնյա սեզոնի նախապատրաստական՝ կահավորման և տարածքի բարեկարգման աշխատանքները։Հանրային լողափերում գործում են հետևյալ անվճար ծառայությունները՝ ավտոկայանատեղի, շվաքարաններ, հանդերձարաններ, սանհանգույցներ, ցնցուղարաններ և խաղահրապարակներ։


Տարածքներում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն, գործելու են բուժկետեր, և ապահովվելու է հասարակական կարգի պահպանությունը։

Քաղաքացիների մուտքն ազատ է։

Ի դեպ, հանրային լողափերի հասցեներն են` թիվ 1 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատված, 1,39 հա), թիվ 2 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատված, 1,82 հա), և թիվ 3 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա)։
Դիտվել է 14589անգամ
Վերջին լուրեր