Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Հունիս / 2022 : 16-37

Երևանի քաղաքապետարանը 20․000 դրամով տուգանել է ջրատարում աղբ թափող քաղաքացուն (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ, որում երևում է, թե ինչպես է քաղաքացին կենցաղային աղբը թափում մոտակա ջրատարը։

«Տեղեկացնում ենք, որ հասցեն հայտնաբերվել է և կազմվել է արձանագրություն՝ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 43-րդ հոդվածի պրիմ 1 կետով: Սահմանվել է 20.000 դրամ տուգանք: Նաև հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մշակվում է օրենսդրական նախաձեռնություն, համաձայն որի ոչ սահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները կտասնապատկվեն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութը՝ ստորև

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 53983անգամ
Վերջին լուրեր