27 / Հունիս / 2022 : 13-53

Քարաթափում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարին (տեսանյութ)

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Թերեք գետի վարարման հետևանքով Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհի մի հատվածը փլուզվել է, այդ պատճառով բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվել է։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:


«Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրում 80 մետր երկարությամբ հատված է վնասվել: Արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասված հաղորդագրության մեջ:

Այժմ քայլեր են ձեռնարկվում հարցը սեղմ ժամկետում լուծելու և ճանապարհը վերականգնելու համար։

Երկրի ֆինանսների նախարարությունը ևս հայտնել է` հորդառատ անձրևների պատճառով Վրաստանը ժամանակավորապես փակում է Ռուսաստանի հետ սահմանը, հայտնում է երկրի ֆինանսների նախարարությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 41284անգամ
Վերջին լուրեր