Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Հունիս / 2022 : 10-28

Իմ տղան վերջին 6 ամսում աշխատել է կավագործի օգնական՝ բանվոր, ես էլ հարցրի՝ գրանցվա՞ծ աշխատող ես, սենյակից փախավ․ Նիկոլ Փաշինյան

Իմ տղան՝ վարչապետի որդին, վերջին 6 ամսում աշխատել է կավագործի օգնական, այսինքն՝ բանվոր։ Այս պահին էլ խճանկարող վարպետի օգնական է։ Այս մասին առցանց ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա պատասխանեց իր եղբոր՝ տարբեր ընկերություններում տնօրենի հաստիք զբաղեցնելու մասին հարցին։

«ԶՊՄԿ-ի տնօրեն կամ 12 տոկոս փայատեր լիներ, լա՞վ էր։ Դուք էլ չէիք իմանա, ոչ մեկ չէր իմանա։ Որ հիմա հարկատու համակարգով աշխատում ու աշխատավարձ է ստանում, կա պրոբլեմ, ոնց որ կա պրոբլեմ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փայատերը Հայաստանի հանրապետությունն է, ոչ թե Հայաստանի վարչապետի կամ ԱԱԾ տնօրենի եղբայրը։ ՀՀ-ում հազարավոր տնօրեններ կան, ինչո՞վ է բացառիկ իմ եղբայրը կամ էն ընկերությունը, որտեղ աշխատում է իմ եղբայրը»,-ասաց նա։


Փաշինյանը նաև պատմեց,որ բանվոր աշխատող տղային հարցրել է՝ հիմա ձևակերպվա՞ծ է, որպես աշխատող․ «Հարցրեցի՝ ձևակերպվա՞ծ աշխատող է, թողեց, սենյակից փախավ, որովհետև չգիտի ինչ պատասխանի։ ՀԻմա էլ, ինչ, պետք է քրեական գործ բացենք, տեսնենք այդ ով է վարչապետի որդուն առանց ձևակերպման աշխատացրել։ Հիմա էլ առիթից օգտվում, ասում են՝ մենք ոչ տեսել ենք, ոչ գիտենք, աշխատավարձը չեն տալիս»,- կեսկատակ ասաց նա։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 50990անգամ
Վերջին լուրեր