28 / Հունիս / 2022 : 19-16

Մոծակներից ազատվելու պարզ միջոց

TikTok-ի օգտատեր @aribasfoodmood-ը առաջարկել է տանը մոծակների դեմ պայքարելու օրիգինալ միջոց՝ օգտագործելով սխտոր և մեխակ։ Այդ մասին գրում է Express-ը։

Նախ, ասում է նա, պետք է մաքրել սխտորը, առանձնացնել 6-7 պճեղ ու դնել ափսեի մեջ։ Դրանից հետո պետք է յուրաքանչյուրի մեջ դնել համեմունքների բաժիններում վաճառվող մեխակի ծաղկաբույլերը։ Ստացված դիզայնը պետք է տեղադրվի այն վայրերում, որտեղ առավել հաճախ են հայտնվում մոծակներ: Դա կարող է լինել պատուհանագոգ, բազմոցի տակ, միջանցքում։

«Ես նաև ամեն օր ցողում եմ անանուխի, նարդոսի և մայրու փայտի յուղ՝ խառնելով երկու թեյի գդալ սպասքի օճառի և ջրի հետ», - ավելացրել է սոցիալական ցանցի օգտատերը:

Նա նշել է, որ նարդոսը մոծակներից ազատվելու ևս մեկ հայտնի միջոց է։ Դա անելու համար բավական է մի փոքրիկ ամանի մեջ ջուր լցնել, ավելացնել նարդոսի եթերայուղ և չորացրած նարդոս։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 55249անգամ
Վերջին լուրեր