28 / Հունիս / 2022 : 19-46

Մ20 ըմբշամարտի ԵԱ․ Աշոտ Խաչատրյանը 9։0 հաշվով պարտության մատնեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Հռոմում շարունակվող Մ20 ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։ Նրա մրցակիցը կլինի թուրք Տալիպ Չիֆտչին։

Ալբերտ Վարդանյանը մեկնարկային գոտեմարտում 2։3 հաշվով պարտվել էր ուկրաինացի ըմբիշ Միխայլո Վիշնեւսկիին, ով հասել է եզրափակիչ։

Սփոփիչ գոտեմարտում Ալբերտ Վարդանյանը 9։0 հաշվով հաղթել է Չեխիան ներկայացնող՝ Արթուր Սարգսյանին և ստացել բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք։



67 քաշային Աշոտ Խաչատրյանը 9։0 հաշվով պարտության մատնեց թուրք մրցակից Օնուր Յուրթադային և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ եզրափակչի ուղեգրի համար կպայքարի ուկրաինացի Մարիան Հոլուբովսկիի հետ։

Հիշեցնենք, որ մեկնարկային գոտեմարտում Խաչատրյանը 9։0 հաշվով հաղթել էր ազգությամբ սերբ Մոմցիլո Գաջիքին, որից հետո բացարձակ առավելության էր հասել իտալացի Ալեսսանդրո Գրեսպիի նկատմամբ, հաղթելով՝ 11։0 հաշվով։
Դիտվել է 16678անգամ
Վերջին լուրեր