30 / Հունիս / 2022 : 14-28

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն ամուսնացել է (լուսանկար)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի «Ուրարտուի» 24-ամյա պաշտպան Ժիրայր Մարգարյանն ամուսնացել է։

«Ուրարտուն» շնորհավորել է ֆուտբոլիստին եւ նրա ընտրյալ Լուսինեին պսակադրության կապակցությամբ եւ մաղթել անսահման երջանկություն։

Ժիրայր Մարգարյանը ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Ուրարտուում»՝ հանդես գալով 2014-2017 թվականներին։ Այնուհետև ֆուտբոլիստը համալրել է նաև «Շիրակի», «Արարատի» եւ ուկրաինական «Վերեսի» կազմերը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 80602անգամ
Վերջին լուրեր