01 / Հուլիս / 2022 : 18-56

Ինչու շոու բիզնեսի աստղերն անտեսեցին Յուրի Շատունովի հուղարկավորությունը

48-ամյա Յուրի Շատունովի մահվան ողբերգական լուրը համախմբել է միլիոնավոր ռուսների, երկրպագուների ովքեր երիտասարդ տարիներին հիացել են նրա երգերով։ Հունիսի 26-ին Մոսկվայում կայացել է 90-ականների խորհրդանիշներից մեկը դարձած հայտնի արտիստի վերջին հրաժեշտի արարողությունը։ Շատունովի հուղարկավորությանը մասնակցել են նրա հազարավոր երկրպագուներ, բայց ոչ մի հայտնի մարդ, արտիստ, ռուսական շոու բիզնեսից։ Գրում է boom.ms-ը։

Շատերը նշում էին, որ նման քանակությամբ սգավորներ Տրոեկուրովսկի գերեզմանատանը վաղուց չէին եղել։ Ծաղիկներով մարդկանց հոսքը մի քանի ժամ քայլեց։



Շատունովի համերգային տնօրենը նշել է թե ինչու երգճի հուղարկավությանը հայտնիները չեն մասնակցել։ Նրա խոսքով․«Արտիստը շատ փակ անձնավորություն էր և քիչ ընկերներ ուներ շոու բիզնեսից։ Նա ընդհանրապես քիչ էր շփվում։ Ըստ երևույթին, դա էր պատճառը, որ հայտնի արտիստներից գրեթե ոչ ոք չէր եկել հրաժեշտ տալու «Ласкового май»-ի մենակատարին։

Հայտնիներից ծաղկեպսակներ են ուղարկել միայն Անդրեյ Մալախովը և Իգոր Կրուտոյը։ Վերջինս օգնել է նաև ֆինանսապես։ Կոմպոզիտորը Յուրիի համար Տրոեկուրովսկու վրա տեղ է գնել 3,7 մլն ռուբլով։

Բացի երկրպագուներից և մի քանի մտերիմ ընկերներից, արարողությանը ներկա է եղել Շատունովի 15-ամյա որդին, ինչպես նաև կոմպոզիտոր Սերգեյ Կուզնեցովը, ով Շատունովի հետ միասին կանգնած է եղել «Ласкового май»-ի ակունքներում։

Յուրիի կինն ու դուստրը չեն ցանկացել ներկայանալ հանրությանը, եւ միայն արարողության բաց հատվածի ավարտից հետո գնացել են դագաղի մոտ»։

Նշվում, որ Յուրիին հրաժեշտի արարողությունն անցել է գրեթե առանց միջադեպերի։ Սակայն երկրպագուների շրջանում քիչ չեն նրանք, ովքեր եկել էին ոչ միայն ծաղիկներ դնելու և կուռքին հրաժեշտ տալու, այլև հեռախոսով նկարելու նրան։ Նման դեպքերը վրդովմունքի ալիք են բարձրացրել համացանցում։

Նշենք, որ հետմահու թողարկվել է Յուրի Շատունովի նոր երգը․ տեսանյութը դիտեք այստեղ

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Yelaket.am

boom.ms
Դիտվել է 1645605անգամ
Վերջին լուրեր