05 / Հուլիս / 2022 : 11-57

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կինը հղի է (լուսանկար, տեսանյութ)

«Այս տարվա հունվար ամսին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքն էր «Փարավոն» ռեստորանային համալիրում: Մեծ շուքով, բավականին հասուն տարիքում ամուսնացող նախարար Պապիկյանի հարսանիքն իսկական իրադարձություն էր հանրային կյանքում: Նրա կինը տարածքային կառավարման նախարարության նախկին խոսնակն է` Արմինե Մուրադյանը, ում հետ Պապիկյանը ծանոթացել էր աշխատանքի բերումով:

Անցել են ամիսներ, Պապիկյանների ընտանիքը շուտով համալրվելու է նոր անդամով: Պապիկյանի կինը, որն այժմ աշխատում է Տարածքային կառավարման նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում, երեխայի է սպասում»,- գրում է «Հրապարակը»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 45399անգամ
Վերջին լուրեր