05 / Հուլիս / 2022 : 13-05

Թուրքիաի Մարմարիս քաղաքի ծովափին շնաձուկ է հայտնվել (տեսանյութ)

Թուրքիայի Մարմարիս լողափում հանգստացողները ծովում շնաձկանման նման ձուկ են նկատել։ Սկզբում ծովում լողորդները ուշադրություն չեն դարձրել ջրից դուրս ցցված լողակին։ Բայց ինչ-որ պահի հանգստացողներից մեկը սկսել է բղավել, որ շնաձուկ է տեսել։Տղամարդկանցից մեկը ձողով սկսել է քշել ձկանը։ Միջադեպը նկարահանվել և տարածվել սոցիալական ցանցերում, գրում է ABC Gazetesi-ն:

Սոցցանցերում տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո օգտատերերը սկսել են վիճել, թե իրականում ինչ ձուկ է լողացել մարդկանց մոտ։ Ոմանք պնդել են, որ կադրերում միջերկրածովյան Կարաս է, որը հաճախ շփոթում են շնաձկան հետ՝ իր մեծ լողակի պատճառով: Մյուսները գրել են, որ դա իսկական շնաձուկ է։

Մասնագետները կարծիք են հայտնել, որ «այդ ձկնիկը անվնաս ծովային կենդանի է»։

Տեսանյութը՝ ստորև

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։




Կարդացեք նար առնչվեղ հրապարակումները՝ Հուրգադայում շնաձուկը հարձակվել է կնոջ վրա. վերջինս մահացել է



Այլ նորություններին հետևեքայստե՛ղ։
Դիտվել է 248141անգամ
Վերջին լուրեր