05 / Հուլիս / 2022 : 15-56

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին. Շերման

ԱՄՆ վարչակազմը կրկին վերահաստատել է Ադրբեջանին ուղիղ ռազմական օգնությունն արգելափակող ազատության աջակցման ակտի 907 բանաձևի շրջանցումը: Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, հայկական հարցերով հանձնախմբի անդամ Բրեդ Շերմանը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում իր անհամաձայնությունն է հայտնել որոշման վերաբերյալ:

«Մենք չպետք է հրաժարվենք 907 բանաձևից և որևէ օգնություն ցուցաբերենք նավթով հարուստ Ադրբեջանին, որը սանձազերծել է ագրեսիվ պատերազմը: Օգնությունը, որը մենք տրամադրում ենք, մեծ չէ, բայց, կարծում եմ, որ այն կարևոր է դիվանագիտական առումով, ուստի դրա տրամադրումը պետք է դադարեցվի», - ասել է կոնգրեսականը:

Նրա կարծիքով Արցախում մարդասիրական ծրագրերի համար ամերիկյան օգնությունը պետք է մեծացվի, իսկ Հայաստանին հնարավորություն ընձեռնվի կրկին ընդգրկվել «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրում:

«Համաշխարհային բանկը Հայաստանը դասել է միջինից բարձր եկամուտ ունեցողների շարքին: Ես կցանկանայի, որ դա այդպես լիներ, բայց պետք է հաշվի առնենք սարսափելի պատերազմի, կորոնավիրուսային համաճարակի տնտեսական հետևանքները», - ասել է նա:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 7610անգամ
Վերջին լուրեր