09 / Հուլիս / 2022 : 15-44

Էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով ԱՄՆ-ում աշխատատեղեր են կրճատվում

Էներգիայի գների աճը սկսում է հարվածել ԱՄՆ արդյունաբերական համալիրին, ինչի արդյունքում բիզնեսները սկսում են կրճատել էլեկտրաէներգիայի ծախսերը։ Այս մասին հուլիսի 7-ին հայտնել է Bloomberg-ը։

Հրատարակության տվյալներով, ալյումինի՝ երկրի երկրորդ ամենամեծ գործարանը ստիպված է եղել կրճատել 600 աշխատատեղ։ Ընկերությունը նման քայլի է գնացել՝ նվազեցնելու էլեկտրաէներգիայի վարձը, որը վերջին շրջանում եռապատկվել է։

Բացի դրանից, ըստ Bloomberg-ի, պողպատի երկու գործարաններ սկսել են մասնակի դադարեցնել գործունեությունը՝ ծախսերը կրճատելու նպատակով:
ԱՄՆ կառավարությունը կանխատեսում է, որ այս ամառ արդյունաբերական էլեկտրաէներգիայի սակագները կհասնեն ռեկորդային բարձր մակարդակի։

Հունիսի 7-ին ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը արտակարգ դրություն է հայտարարել երկրում էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների հնարավոր սակավության պատճառով։ Բնակչությանը էլեկտրաէներգիա ապահովելու խնդիրը լուծելու համար պետության ղեկավարը երկու տարի ժամկետով ներկրման մաքսատուրքերից ազատել է վիետնամից, կամբոջայից, թաիլանդից և մալայզիայից արևային մարտկոցներ ներկրողներին:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 2897անգամ
Վերջին լուրեր