09 / Հուլիս / 2022 : 16-46

Ուկրաինային ժամանակին ռազմական օգնություն ցուցաբերելը թույլ կտա այս տարի ավարտել մարտերը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծիք է հայտնել, որ Կիևին ժամանակին ռազմական օգնություն ցուցաբերելը թույլ կտա մարտական գործողություններն ավարտել մինչև 2022 թվականի վերջը:

«Եթե մեր գործընկերների հզոր սպառազինությունը ժամանակին գա մեզ մոտ, և եթե հաջողությունն ու Աստված մեր կողքին լինեն, մենք կարող ենք շատ բանի հասնել մինչև տարեվերջ և դադարեցնել այս պատերազմը։ Մենք կարող ենք դադարեցնել այս պատերազմի ռազմական մասը»,- հայտարարել է Զելենսկին:

Նա նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կայցելի Ուկրաինա: «Ուկրաինացիներն աջակցում են ԱՄՆ-ին, ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը շատ բարձր է, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և Բալթյան երկրների նկատմամբ»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6248անգամ
Վերջին լուրեր