09 / Հուլիս / 2022 : 17-48

Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը շռնդալից զբոսաշրջային նախագիծ է. Քերոբյան

Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը «շռնդալից» զբոսաշրջային նախագիծ է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9–ին, լրագրողների հետ զրույցում ասել էԷկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Ինչպես այլ ներդրումների պարագայում, այս դեպքում էլ մենք պատրաստ ենք հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի նախագիծը առանց խոչընդոտների իրականություն դառնա։ Այսօր եկել ենք Հատիս լեռը, որպեսզի հասկանանք՝ Կառավարության անելիքները, բնականաբար, այսօր պարզ չի լինի բոլոր անելիքները, բայց կստորագրենք հուշագիր, որով Կառավարությունը իր օժանդակությունը կհայտնի այս նախագծին։ Հետո էլ բոլոր խնդիրները լուծելու համար կստեղծենք աշխատանքային խումբ, որը նախագծի օժանդակությունը կապահովի»,– ասաց Վահան Քերոբյանը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 11235անգամ
Վերջին լուրեր