11 / Հուլիս / 2022 : 11-21
ԿԳՄՍՆ-ը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է օրենսդրությանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրման և Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ:Պարզաբանման մեջ մասնավորապես ասվում է.
«2022 թ. փետրվարի 28-ին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից ստացված՝ «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրմանը վերաբերող գրությանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարությունը մարտի 17-ի գրությամբ հիմնադրամին տեղեկացրել է, որ «… նախատեսվող մոնումենտալ քանդակ-համալիրի տեղադիրքը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի դրույթները և բացառել պատմության և մշակույթի հուշարձանների կամ դրանց պահպանական գոտիների տարածքներում այն տեղադրելուց»:
Վերոնշյալ գրությունից հետո նշյալ հիմնադրամի կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարություն նախագիծ չի ներկայացվել:
Վերոնշյալ գրությունից հետո նշյալ հիմնադրամի կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարություն նախագիծ չի ներկայացվել:
Միևնույն ժամանակ նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցներն ահազանգել են, որ դեպի Հատիս լեռան գագաթ իրականացվում են ճանապարհի ուղղման և լայնացման աշխատանքներ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հանձնարարությամբ վերոնշյալ ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզի հուշարձանների պահպանության մարզային ծառայության աշխատակիցները հնագետի ուղեկցությամբ այցելել են տարածք, կատարել համապատասխան ուսումնասիրություններ:
Հիշեցնենք, որ Հատիս լեռան փեշերին ընդհանուր առմամբ առկա են պատմության և մշակույթի՝ պետական ցուցակում գրանցված շուրջ 20՝ տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձաններ:
Տեղեկացնենք նաև, որ դեռևս 2019 թ․ հայ-իտալական հնագիտական արշավախմբի ուսումնասիրությունների արդյունքում Հատիս լեռան գագաթին նախնական տվյալներով առկա է բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոց /նորահայտ օբյեկտ/, որի պարիսպները շատ լավ տեսանելի են օդային լուսանկարներից:
Հիշեցնենք, որ Հատիս լեռան փեշերին ընդհանուր առմամբ առկա են պատմության և մշակույթի՝ պետական ցուցակում գրանցված շուրջ 20՝ տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձաններ:
Տեղեկացնենք նաև, որ դեռևս 2019 թ․ հայ-իտալական հնագիտական արշավախմբի ուսումնասիրությունների արդյունքում Հատիս լեռան գագաթին նախնական տվյալներով առկա է բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոց /նորահայտ օբյեկտ/, որի պարիսպները շատ լավ տեսանելի են օդային լուսանկարներից:
Նշյալ նոր հայտնաբերված հնավայր-ամրոցի տարածքում իրականացվել են հողի լիցքի և հարթեցման աշխատանքներ: Այնուամենայնիվ, անգամ եթե նորահայտ օբյեկտը դեռ ընդգրկված չէ հուշարձանների պետական ցուցակում, ակնհայտ է, որ այն հնավայր-ամրոց է, և համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշման 43-րդ կետի՝ «Հիմնարկները, իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքների կատարման ժամանակ պատմական, գիտական, գեղարվեստական և այլ մշակութային արժեք ունեցող հնագիտական և մյուս օբյեկտների հայտնաբերման պահից պարտավոր են դադարեցնել աշխատանքները և դրա մասին անհապաղ հայտնել լիազոր մարմնին»:Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի` «Պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված օբյեկտն ստանում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ և պահպանվում է մինչև հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Նորահայտ հուշարձանը տնօրինող իրավաբանական կամ ֆիզիկական անձը պարտավոր է ապահովել դրա անվթարությունը, իսկ պետության կողմից այն վերցնելու դեպքում սեփականատիրոջ կրած վնասը փոխհատուցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հուշարձանի հայտնաբերման փաստը թաքցնող, այն հաշվառելու և ուսումնասիրելու համար արգելքներ ստեղծող, ինչպես նաև գտածոները ոչնչացնող կամ յուրացնող անձը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ընդունելի համարելով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի գաղափարը, միևնույն ժամանակ իր լիազորությունների և պատասխանատվության սահմաններում մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին»։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
24884անգամ
Դիտեք նաև
20 / Փետրվար / 2020
10 վայրեր Հայաստանում, որոնք ապշեցնում են զբոսաշրջիկներին
Հայաստանը գրավում է զբոսաշրջիկներին ոչ միայն մայրաքաղաքով՝ Երևանով, որը Հռոմից հին է, ազգային ճաշատեսակներով, քաղցրահամ ու որակյալ ջրով։ Աշխարհում քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
29 / Մարտ / 2020
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց
Այսօր առավոտյան բարեւ տվեցի՝ տխուր հայացքով ինձ նայեց ու գլուխը կախեց։ Հարցրեցի՝ ինչպե՞ս ես, ու արցունքոտվեցին աչքերը... Պիտի գրկեի, եթե չփախներ...Զգացի, որ լավ է մենակ մնա, գուցե կհանդարտի, բայց...
04 / Ապրիլ / 2020
Այսպես աղքատ դեռ եղած չենք, կտրվել է ամեն բան... Հիշատակի օր. Ղազարոս Աղայան
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներ,Մանիր թելեր հաստ ու բարակ,Որ ես հոգամ իմ ցավեր։Ձեթ եմ ածել ականջներըդ,Նոր շինել եմ շրտըվիկ,Դե՜հ, սո՛ւտ շարժիր լայն թևերդ,Ոստեր շինիր...
02 / Ապրիլ / 2020
Բայց հիվանդ էր սիրուն Սեւանը՝ անբուժելի․ իրական պատմություն
Նա մենակ էր ապրում, իսկ կատուները նրա միայնության լավագույն ընկերներն էին՝ Սասունը, Սիրանը, Սեւանը. ուրիշներ էլ։ Գուրգուրում էր անտուն կենդանիներին՝ փողոցից տուն էր բերում, խնամում կերակրում։...
04 / Ապրիլ / 2020
Օրվա երգ. Առնեմ էրթամ իմ յարը
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ նախագիծը ներկայացնում է Կոմիտասի Առնեմ էրթամ իմ յարը հարսանեկան պարերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Ըստ ավանդույթի՝ սա փեսայի երգն է, որը երգվում է...
23 / Հունվար / 2020
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում
Մի առավոտ, Հովհաննես Շիրազը, կարմրած աչքերով գալիս է Ավ. Իսահակյանի մոտ ու հուսահատ ձայնով ասում։
- Էհ, վարպե՜տ, ոչ ե՛ս եմ բանաստեղծ, ոչ դու՛, ոչ էլ Թումանյա՛նը։
Վարպետը ժպտում է ու ասում։
Այ...
23 / Հունվար / 2020
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին
Եթե մանուկը չի հասկնար ձեր դաստիարակությունը, հանցանքը ձերն է, որովհետև չեք կրցած հասկնալ անոր հոգին. պետք է վար իջնել մինչև անոր հոգեկան աստիճանը և զայն առնելով ձեզի հետ բարձրացնել:
Ուսուցիչ...