Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Հուլիս / 2022 : 11-54

Մահացել է լրագրող Աշոտ Գարեգինյանը

62 տարեկանում մահացել է վաստակաշատ լրագրող Աշոտ Գարեգինյանը: Լրագրողը հանկարծամահ է եղել հուլիսի 11-ի առավոտյան:

Աշոտ Գարեգինյանը լրագրողական գործունեությունը սկսել է 1982 թվականից:

Գարեգինյանը թղթակցել է այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցների, ինչպիսիք են ՏԱՍՍ-ը, «Ինտերֆաքս»-ը, աշխատել է «Огонек» և «Юный техник» ամսագրերում:

Վերջին շրջանում նա համագործակցում էր հայկական մի շարք լրատվամիջոցների հետ:

Աշոտ Գարեգինյանը թղթակցել է նաև «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին:

Yelaket.am-ի խմբագրակազմը ցավակցում է Աշոտ Գարեգինյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մտերիմներին։
Դիտվել է 12940անգամ
Վերջին լուրեր