Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Հուլիս / 2022 : 13-38

Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը մեկնարկելու է միայն պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո. «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամ

Հաշվի առնելով Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգությունները՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը դիմել է պատկան մարմիններին՝ ստանալու համապատասխան մասնագիտական եզրակացություններն ու թույլտվությունները շինարարական աշխատանքները սկսելու համար:
«Այժմ իրականացվում են բացառապես ենթակառուցվածքների՝ ճանապարհների, էլեկտրականության, գազի, ջրի մատակարարումն ապահովելու ուղղությամբ տարվող որոշակի աշխատանքներ, իսկ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն»,- հայտնում են բարեգործական հիմնադրամից:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրման և Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ հանդես էր եկել պարզաբանմամբ:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 11913անգամ
Վերջին լուրեր