11 / Հուլիս / 2022 : 17-25


Երկարաձգվել է ավարտական փաստաթղթերը dimord.am կայքում մուտքագրելու ժամկետը

Գնահատման և թեստավորման կենտրոնը հայտարարություն է տարածել, համաձայն որի` բարձրագույն ուսումնական հաստատությունների այս տարվա դիմորդները հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերը dimord.am կայքում կարող են մուտքագրել մինչև սույն թվականի հուլիսի 14-ը` ժամը 23:59-ը ներառյալ։

Հանրակրթական ավարտական փաստաթղթի սերիայի և համարի փոխարեն դիմորդները կարող են լրացնել 4-6 հատ զրո։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 7659անգամ
Վերջին լուրեր