11 / Հուլիս / 2022 : 20-00
Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունն այս պահին կասեցված է. Շրջակա միջավայրի նախարարություն

Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման նախագծի վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել, որը Yelaket.am-ը ներկայացնում է ստորև.
«Հարգելի քաղաքացիներ,
Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման նախագծի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը՝
Հուլիսի 7-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց,որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահի կողմից Հիսուս Քրիստոսի մեծ արձան կառուցելու նախաձեռնության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն, կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն։
Հայտնում ենք, որ արձանի տեղադրման տեղադիրքի ընտրության վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարություն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից որևէ փաստաթուղթ դեռ չի ստացվել։

Ընդառաջ գնալով մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգություններին, հիմնադրամի կողմից արձանի շինարարությունն այս պահին կասեցված է, դրանք կմեկնարկեն միայն պատկան մարմինների կողմից շինարարական աշխատանքները սկսելու համար համապատասխան մասնագիտական և փորձաքննական եզրակացություններն ու թույլտվությունները ստանալուց հետո։
Հիշեցնենք, որ Հատիս լեռը ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում համաձայն «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման։
Բնության հուշարձանի պահպանությունը կարգավորվում է Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետով, այն է՝ ՀՀ-ում բնության հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը, ինչպես նաև այլ ենթաօրենսդրական ակտերով։
Նախագծի վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունը մասնագիտական եզարակացություն կտա միայն համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
16255անգամ
Դիտեք նաև
23 / Հունվար / 2020
ՀՀ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է.
Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում...
11 / Ապրիլ / 2020
Մինչև երբ կլինեն տեղումները․ եղանակի մասին
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 11-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Ապրիլի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝...
04 / Փետրվար / 2020
Ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 4-ի և 7-ի ցերեկը, 8-9-ը շրջանների զգալի մասում, 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով, փետրվարի 7-ի գիշերը,...
06 / Փետրվար / 2020
Եղանակը՝ Հայաստանում. սպասվում է կտրուկ ցուրտ
Փետրվարի 7-ին օրվա երկրորդ կեսին Հայաստանի մարզերի մեծ մասում տեղումներ են սկսվելու, որոնք շարունակվելու են ոչ միայն առաջիկա հանգստյան օրերին, այլեւ փետրվարի 8-ի երեկոյից ամենուրեք ձյան տեսքով են...
04 / Սեպտեմբեր / 2021
Ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումՀանրապետության տարածքում`Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ:Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-ի ցերեկը...
01 / Ապրիլ / 2020
Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակը՝ Հայաստանում
ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում ապրիլի 1-ի գիշերն առանձին շրջաններում, ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է...
01 / Ապրիլ / 2020
Այսօր առատ ձյուն է գալու և ջերմաստիճանը ռեկորդային նվազելու է. Գագիկ Սուրենյանն արձագանքում է. ...
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Իմ անունից նյութ են տարածում, որ այսօր առատ ձյուն է գալու և ջերմաստիճանը ռեկորդային...
03 / Սեպտեմբեր / 2021
Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք
Սույն թվականի սեպտեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 14:29-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է...