13 / Հուլիս / 2022 : 10-19

Թեհրանում կկայանա Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թեհրանում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ։ Հայտնում է Ermenihaber-ը։

Եռակողմ հանդիպումը կայանալու է հուլիսի 19-ին։ Երեք երկրի առաջնորդները քննարկելու են Սիրիայի խնդիրը։

Թեհրանում նախատեսվում է նաև երկկողմ հանդիպումների անցկացում։ Էրդողան-Պուտին հանդիպմանը կքննարկվեն ռուս-ուկրաինական ռազմական հակամարտությանն առնչվող հարցեր։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6705անգամ
Վերջին լուրեր