Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Մայիս / 2020 : 15-53

ԶԼՄ-ի հոդվածները կարող են հիմք հանդիսանալ ուսումնասիրություն սկսելու համար. Բադասյան

Եթե ԶԼՄ-ի տարածած տեղեկությունը օպերատիվ հետախուզական ճանապարհով ևս ստացվի, այսինքն՝ մշակվի և կոնկրետ տեղեկություն ստացվի, և դա վերաբերում է պաշտոնատար անձին, ապա այո՝ դա կարող է լինել բավարար հիմք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով ուսումնասիրություն սկսելու համար:

Շանթ հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի եթերում Արամ Աբրահամյանի հարցին՝ ԶԼՄ-ի գրած հոդվածները արդյո՞ք կարող են հիմք ծառայել ուսումնասիրություն սկսելու համար, այսպես է պատասխանել նախարար Բադասյանը նշելով նաև, որ եթե ԶԼՄ հաղորդման հիման վրա հարուցվի քրեական գործ և վերը թվարկած հիմքերից որևէ մեկը առկա լինի, ապա կրկին՝ այո:

 

 

Դիտվել է 9297անգամ
Վերջին լուրեր