15 / Հուլիս / 2022 : 13-59

«Բուն TV-ն հաղթեց մայրաքաղաքային սփռման մրցույթում»

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղակալ Գեմաֆին Գասպարյանի ֆեյսբուքյան գրառումը

«Բուն TV-ն հաղթեց մայրաքաղաքային սփռման մրցույթում: Մեծ պատասխանատվություն է մեզ համար և շատ ուրախ ենք: Շուտով ձեր բոլորիդ հեռուստացույցներում»:


Նշենք, որ այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր գումարվել է նիստ:

Օրակարգում ընդգրկված էր հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրությանը վերաբերյալ հարցը:

Նիստի օրակարգի հաստատումից հետո հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով գնահատել են մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցներին:

Նշենք, որ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել չորս՝ «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամ, «Հայկական երկրորդ հեռուստաալիք», «ՅԱՆ Թի Վի» և «Թիվ 1 հեռուստաընկերություն 2020» ՍՊ ընկերությունները, որոնք վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար 101, 73, 84 և 69 միավոր:

Այսպիսով, վարկանիշային քվեարկության միջոցով մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8960անգամ
Վերջին լուրեր