Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Հուլիս / 2022 : 18-40

«Մի խնդիր կա, որի վրա նույնիսկ Վիվառո Մեդիայում ուշադրություն չեն դարձրել»․ Սպորտային մեկնաբանի դիտարկումները

Սպորտային մեկնաբան Մենուա Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վիվառո Մեդիան հայտարարել ա մեկնաբանների մրցույթ։ Նախ, տարիքային սահմանափակում կա` 20-30 տարեկան։ Ինձ համար անհասկանալի ա կոնկրետ էդ 30 տարեկանը` ի՞նչ չափորոշիչով են որոշել։ Ինչեւէ։ Հիմա, երբ մրցույթը հայտարարված ա, մասնակցել ցանկացողներից կան մարդիկ, ովքեր նստում են` ինչ-որ խաղ են մեկնաբանում, ուղարկում են ինձ, որպեսզի մասնագիտական կարծիքս հայտնեմ։ Դե, իրենց ես ասում եմ իմ դիտողությունները։ Բայց մի խնդիր կա, որի վրա նույնիսկ Վիվառո Մեդիայում ուշադրություն չեն դարձրել, երեւի։ Առավել քան վստահ պնդում եմ, որ ուղիղ եթերում խաղ մեկնաբանելն այլ ա, իսկ տեսագրությամբ` լրիվ այլ։ Եթե նույնիսկ ոչ ուղիղ եթերում, ապա ավելի վաղ քո նայած խաղը դու չես կարող նույն կերպ անհամբերությամբ ու ոգեւորությամբ մեկնաբանել, ինչպես կմեկնաբանես էն խաղը, որը դեռեւս չի կայացել։ Սա, մասնագիտական առումով, ահռելի կարեւորություն ունի, որը դուրս ա մնացել մրցույթը հայտարարած գործատուի ուշադրության կենտրոնից։

Նույնիսկ ես, որ մեծ փորձ ունեմ մեկնաբանության մեջ, հաստատ չեմ կարող նույն ոգեւորությամբ մեկնաբանել մի խաղ, որն արդեն տեսել եմ։ Չնայած` երբ կորոնայով պայմանավորված` Կենտրոնը ցուցադրում էր նախորդ մրցաշրջանների Կլասսիկոները, փորձում էի` հնարավորինս մոտեցնել ուղիղ եթերին։ Նույնիսկ դա տրվում էր մեծ դժվարությամբ։ Էլ չեմ խոսում անփորձ երիտասարդների մասին, ովքեր դեռ ցանկանում են առաջին քայլերն անել։ Այնպես որ, մի քիչ այլ չափանիշ կարելի էր ընտրել` էդ կոնկուրսի համար։ Ու նաեւ, պրոֆեսիոնալ մեկնաբաններին ասպարեզից դուրս չթողնել ու ընկնել նոր մեկնաբան ստեղծելու հետեւից։

Ինչեւէ, դա գործատուի իրավունքն ա։ Ես, ուղղակի, իմ դիտարկումներն արեցի»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 15441անգամ
Վերջին լուրեր