Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հուլիս / 2022 : 09-13

Արմենի մայրը հարցրեց՝ «շտապօգնությունը կհասցնի չէ՞ Արմենիս փրկել». նոր մանրամասներ՝ դեպքից (տեսանյութեր)

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արմենը մահացավ իմ աչքի առաջ։ Ժպտում էր, կատակում, հումորներ անում ու… մահացավ։

Արմենի մայրը ինձ հարցրեց՝ «շտապօգնությունը կհասցնի չէ՞ Արմենիս փրկել»։

Ես ասեցի՝ հա, ամեն ինչ լավ կլինի։

Մեռած մարդու մարմին հոշոտող, արնախում, հիվանդ էս հասարակությունից ո՞նց փրկենք մեր երեխաներին։

Ո՞նց»:


Ավելի վաղ Yelaket.am արդեն տեղեկացրել է, որ երեկ Երեւանի աընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ եւ նա կորցրեց գիտակցությունը՝ ընկնելով աթոռից: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանը մահացավ:

Հավելենք, որ համացանցում հայտնվել են դեպքից կադրեր:

Նշենք, որ Արմեն Գրիգորյանը քաղաքական ընդդիմադիր հայացքներ ուներ: Նա ակտիվ կերպով քննադատում էր գործող իշխանությանը:

Հիշեցնենք, որ Համաձայն քրեական դատավարության նոր օրենսգրքի՝ նախնական դատալսումների ընթացքում, ի թիվս այլոց, քննարկվելու է նաև խափանման միջոցի հարցը։ Արմեն Գրիգորյանը պահվում է անազատության մեջ մայիսի 17-ից:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Արմենի մայրն ինձ հարցրեց՝ «շտապօգնությունը կհասցնի չէ՞ Արմենիս փրկել»

Տեսանյութը՝ ստորև


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 78142անգամ
Վերջին լուրեր