19 / Հուլիս / 2022 : 11-32

Մհեր Եղիազարյան, Մանվել Գրիգորյան, Արմեն Գրիգորյան․ այս իշխանությունը 3 քաղբանտարկյալի սպանել է. Հովհաննես Իշխանյան

ՄԱԿ-ը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս հայտարարություններով, հորդորելով այս կամ այն երկրում ազատել քաղբանտարկյալներին, օրինակ, Բելառուսում, Իրանում. Հայաստանում արդեն 4 տարի է այս իշխանությունները շինծու գործեր են սարքում ու մարդկանց նետում են բանտերը, դրա ապացույցն է նաեւ այն, որ դրանք չեն ապացուցվում, սակայն ՄԱԿ-ի համար այդ մարդիկ գոյություն չունեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, ՄԱԿ-ի գրասենյակի մոտ «Հայաստան» դաշինքի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ակտիվիստ Հովհաննես Իշխանյանը:

«Սա նշանակում է, որ մեզ մոտ ապօրինի անազատության մեջ հայտնվածները սակավ սպիտակ են, քան Բելառուսի՞ քաղբանտարկյալները: Մենք արդեն ունենք երեք քաղբանտարկյալ, որոնք զրկվել են կյանքի իրավունքից Հայաստանի, այսպես կոչված, իշխանությունների օրոք, որոնց չեն քննադատում ոչ ՄԱԿ-ը, ոչ մարդու իրվունքների ջատագով մյուս պետությունները: Ընդհակառակը, նրանք պաշտպանության են այս իշխանությունը: Առաջին սպանությունը Մհեր Եղրազարյանինն էր, ով հացադուլ հայտարարեց, որովհետեւ չէր ընդունում իր մեղքը: Հետո Մանվել Գրիգորյանը բանտային պայմաններից մահացավ եւ Արմեն Գրիգորյանը, որ վերջերս մահացավ եւ նրան կալանավորել էին այն համար, որ իբր ինքը ազգամիջյան թշնամանք էր հարուցել: Այսինքն ինքը լինելով հայ հայերի մեջ թշնամանք էր հարուցում:


Մենք գիտենք, թե ոնց է համակարգված ատելություն տռարածվում Արցախի հայերի նկատմամբ՝ չեն կռվել, փախել են եւ այլն: Այդ ամենը անում են Արցախը Հայաստանից պոկելու համար: Այս ամենից հետեւում է, որ ՄԱԿ-ը եւս մասն է այն խմբի, որը փորձում է Արցախը պոկել Հայաստանից»,-հայտարարեց Իշխանյանը;

Նա նաեւ հարց բարձրացրեց, թե ինչու պետք է ՄԱԿ-ի այս կառույցում մարդիկ աշխատեն եւ նպաստեն մեր անվտանգության եւ իրվունքների ոտնահարմանը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8806անգամ
Վերջին լուրեր