19 / Հուլիս / 2022 : 11-50

Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը կարևոր քայլ է դեպի համապարփակ կարգավորում. Բորել

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Թբիլիսիում կարևոր քայլ է դեպի համապարփակ լուծում: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Ողջունում եմ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Թբիլիսիում: Սա կարևոր քայլ է դեպի համապարփակ լուծում։ Եվրամիությունը լիովին աջակցում է խաղաղ, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասին։ Կարգավորմանը/հաշտեցմանը կարելի է հասնել միայն ուղիղ երկխոսության միջոցով»,- գրել է դիվանագետը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 5145անգամ
Վերջին լուրեր