Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Հուլիս / 2022 : 12-10


«Ամայի տարածք է իրականում Հատիս սարը»․ Քերոբյանը՝ Քրիստոսի արձանի շինարարության մասին

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով` Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարության մեկնարկին իր մասնակցությունը չի նշանակում, որ պետք է շրջանցվեն օրենքները:

«Մեր ինչ-որ միջոցառումների մասնակցելը դեռևս չի նշանակում, որ կառավարության համապատասխան բոլոր որոշումները կան և, ըստ ընթացակարգերի, արդեն անցել են շինարարական աշխատանքների», - ասել է նա՝ «Ազատություն» ՌԿ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ։

«Սա ինչ-որ նախագծի մեկնարկի մասին միջոցառում է, և որևէ շինարարության մասին խոսք չի գնում,պրոյեկտի մասին է խոսք գնում։ Բնականաբար, այս նախագիծը պետք է անցնի բոլոր ընթացակարգերով և հաստատումները ստանալուց հետո անցնի աշխատանքային փուլի: Իհարկե, կա մեծ տրամադրվածություն թե՛ ներդրողի կողմից, թե՛ վարչապետն իր մի քանի ելույթների ընթացքում հրապարակային հավանության է արժանացրել այս նախագիծը, բայց ակնհայտորեն մեզանից որևէ մեկը չի պատրաստվում օրենքներ խախտելով՝ նախագծեր իրականացնել: Ամեն ինչը կկատարվի օրենքով սահմանված կարգով, միայն այդ պարագայում նախագիծը կընթանա առաջ», - ասել է Քերոբյանը։

Ըստ էկոնոմիկայի նախարարի` եթե ծրագիրն իրականանա, ապա այնտեղ շատ մեծ զբոսաշրջային հոսք կառաջանա։

«Ամայի տարածք է իրականում Հատիսի սարը։ Իհարկե, արշավներ են գնում, բայց դա չնչին ակտիվություն է` համեմատած նրա, ինչը որ նախատեսվում է: Եթե ծրագիրն իրականանա, ապա այնտեղ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ կլինեն»,- ասել է Քերոբյանը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 14728անգամ
Վերջին լուրեր