Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Հուլիս / 2022 : 13-34

Մի շարք գործընկերներ և քաղաքացիներ առաջարկել են հետաձգել հինգշաբթի օրվա հանրահավաքը․ Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնում է, որ պայմանավորված եղանակային պայմաններով` նախատեսված հանրահավաքի օրը և ժամը փոխում են։


Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է․«Սիրելի հայրենակիցներ, մի շարք գործընկերներ և քաղաքացիներ առաջարկել են հետաձգել հինգշաբթի օրը՝ հուլիսի 21-ի հանրահավաքը՝ հաշվի առնելով առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակը:

Մենք քննարկել ենք այդ առաջարկը և որոշել հանրահավաքը տեղափոխել հաջորդ ուրբաթ՝ հուլիսի 29-ին:

Միևնույն ժամանակ շարունակում ենք շարժման ընդլայմանն ուղղված կազմակերպական աշխատանքները և ուշադիր հետևում քաղաքական բոլոր զարգացումներին։ Եթե շտապ հավաքվելու անհրաժեշտություն լինի, անմիջապես կտեղեկացնենք։
Հանդիպում ենք հուլիսի 29-ին` ուրբաթ օրը, ժամը 19։30-ին, Ֆրանսիայի հրապարակում։

Աստծով, ոգով, մինչև վե'րջ»։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8076անգամ
Վերջին լուրեր