19 / Հուլիս / 2022 : 15-13

Չսահմանված վայրերում աղբ թափելու համար 200 հազար դրամ տուգանք կսահմանվի

Մեքենաներից ծխախոտի մնացորդները փողոց նետելու ու չսահմանված վայրերում աղբ թափելու համար 200 հազար դրամ տուգանք կսահմանվի:

Վարչական պատիժը խստացնելու նախագիծն արդեն մշակվել և ուղարկվել է Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարություն: Քաղաքապետին զեկուցել են այսօր առավոտյան կայացած գործակարգավարական նիստի ժամանակ:

Հրաչյա Սարգսյանի կարծիքով՝ փոփոխությունը կարող է նպաստել խնդրի լուծմանը:

Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կոմունալ բաժիններին քաղաքապետը հանձնարարել է ավելի ուշադիր լինել մայրաքաղաքում մաքրություն պահպանման հարցին՝ հատկապես շինհրապարակների տարածքներում:

«Կարծում եմ՝ այն գործիքները, որոնք կներդնենք, օրինակ՝ աղբը թափելու համար 200 հազար տուգանքը, զսպող դեր կունենան, որ կարողանանք պատշաճ տեսքի բերել Երևանը»,-նշեց Հրաչյա Սարգսյան։

Ավելի վաղ քաղաքապետը տեղեկացրել էր՝ իր նախաձեռնությամբ մշակվում է օրենսդրական փոփոխություն, համաձայն որի՝ ոչ սահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները կխստացվեն:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 14661անգամ
Վերջին լուրեր