21 / Հուլիս / 2022 : 10-41

ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չափազանց առողջ է

ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «չափազանց առողջ է»: Այս մասին նա խոսել է Կոլորադոյի Ասպեն ինստիտուտի անվտանգության ամենամյա ֆորումի ժամանակ, գրում է Lenta.ru-ն:

Հատուկ ծառայության ղեկավարը նշել է, որ աշխարհում բազմաթիվ խոսակցություններ կան Ռուսաստանի ղեկավարի առողջական վիճակի մասին, սակայն դրանք բոլորը չեն համապատասխանում իրականությանը։ Բերնսը հավելել է, որ իր հայտարարությունը «ամերիկյան հետախուզության ոչ պաշտոնական գնահատական ​​է»։

Նշենք, որ Պուտինի առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին տեղեկատվությունը մինչ այդ հայտնվել էր ուկրաինական Telegram ալիքներում։ Դրանց հեղինակները, հղում անելով անանուն աղբյուրներին, հայտնել են, որ Ռուսաստանի նախագահը իբր գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Նշենք նաև, որ օրերս Երևան է ժամանել ԱՄՆ հետախուզության ղեկավար Ուիլյամ Բերնսը։ Կարդացեք այստեղ

Ստորև լուսանկարում ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնս
Նշենք որ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս այցելել էր Իրան։ Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Yelaket.am

Դիտվել է 15629անգամ
Վերջին լուրեր