Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Հուլիս / 2022 : 16-27

«Զվարթնոց» օդանավակայանում դոլարը գնվում է 300 դրամով, վաճառվում՝ 620 դրամով

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրել է «Զվարթնոց» օդանավակայանում գործող տարադրամի փոխանակման կետի առաջարկած՝ տարադրամի առուվաճառքի գները հուլիսի 16-ի դրությամբ, որոնք կտրուկ տարբերվում են մայրաքաղաքի մյուս փոխանակման կետերի առաջարկած գներից:

Մասնավորապես, ամերիկյան դոլարը գնվում էր՝ 300, և վաճառվում՝ 620 դրամով: Ռուսական ռուբլին գնվում էր 3 դրամով և վաճառվում՝ 7.60-ով: Եվրոն գնվում էր՝ 300, և վաճառվում էր 650 դրամով:

Նա, մասնավորապես, նշել է. «Երևանի «Զվարթնոց» օդանավակայանն է: Փոխարժեքներին նայեք: Ճիշտ էր ասում Արշակյան Հակոբը՝ 2022թ տիեզերքի տարի է Հայաստանի համար: Սա տիեզերական թալան է»:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 83824անգամ
Վերջին լուրեր