20 / Հուլիս / 2022 : 10-32

2022-ը տիեզերքի տարի է Հայաստանի համար. Հակոբ Արշակյան

2022-ը տիեզերքի տարի է Հայաստանի համար. սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվելու է աշխարհահռչակ «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» գիտական փառատոնը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, փառատոնի համանախագահող Հակոբ Արշակյանը:

Նա տեղեկացրել է, որ փառատոնին կմասնակցեն ՝

- Charlie Bolden, NASA-ի նախկին ղեկավար, տիեզերագնաց, մասնակցել է չորս տիեզերական առաքելությունների,

- Charlie Duke, տիեզերագնաց, որպես «Ապոլոն 16»-ի լուսնային մոդուլի օդաչու 1972 թվականին, նա դարձավ տասներորդ և ամենաերիտասարդ մարդը, ով քայլեց Լուսնի վրա,

- Tony Fadell, iPod-ի և iPhone-ի համաստեղծող և Nest Labs-ի հիմնադիրն ու նախկին գործադիր տնօրենը: Ֆադելը միացել է Apple-ին 2001 թվականին՝ որպես ավագ փոխնախագահ,


- Jim Bagian, Ինժեներ, NASA-ի տիեզերագնաց՝ հայկական ծագումով, - Kip Thorne, 2017 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիկայի բնագավառում,

- ինչպես նաև տասնյակ այլ գիտնականներ, աստղաֆիզիկոսներ, նոբելյան մրցանակակիրներ, տիեզերագնացներ։

Երաժշտությունը՝

- Սերժ Թանկյան

- Տիգրան Համասյան

- Ռիք Վեյքման

- Անդրեյ Մակարևիչ

- Դերեկ Շերինյան:

Ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ starmus.com/program:

Փառատոնին մասնակցության գրանցման համար՝ https://starmus.com/tickets:

Հետևեք նորություններին՝ https://www.facebook.com/StarmusArmenia:
Դիտվել է 8802անգամ
Վերջին լուրեր