21 / Հուլիս / 2022 : 16-47

Սպորտային մարմնամարզությունը համալրվեց Արթուր Դավթյանի անվան տարրով (տեսանյութ)

Տղաների սպորտային մարմնամարզությունը համալրվեց ևս մեկ տարրով: Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած Աշխարհի գավաթում Արթուր Դավթյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարեց նոր տարր, որը այսօր արդեն պաշտոնապես անվանվեց «ԴԱՎԹՅԱՆ»: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՄՖ-ի մամուլի ծառայությունից:

Նշենք նաև, որ հայ մարմնամարզիկներից իրենց անունով կատարած տարրեր ունեն՝ Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը ( հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Հուռի Գեբեշյանը (տ/բ զուգափայտ):

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Տեսանյութը՝ ստորև
Դիտվել է 12443անգամ
Վերջին լուրեր